Рубрика: Մեդիա լրագրություն

Ձմերուկ

Реклама
Рубрика: Մայրենի

Անդաստան

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

Դանիել Վարուժան

Рубрика: Ուսումնական նյութեր

Մեր դպրոցը

IMG_20170529_131657

Ես ուզում եմ խոսել մեր դպրոցի մասին: Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Հարավային դպրոցում:  Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Մեր  դասասենյակները շատ լուսավոր են, որովհետև չկան պատեր մեր դպրոցում: Մենք զվարճալի օրեր ենք ունենում այստեղ:

Դասերից հետո մենք կարող ենք վարել հեծանիվ: Երբ եղանակը հաճելի է լինում, մենք խաղում ենք տարբեր բակային խաղեր: Մենք շատ բույսեր ունենք մեր դպրոցում և մենք ամեն օր ջրում ենք այդ բույսերը: Մենք նաև ունենք մի մեծ շուն: Շան անունը Արջուկ է: Դպրոցի  բոլոր երեխաները սիրում են Արջուկին: Արջուկը ունի մի փոքր տնակ դպրոցի հետևում: Դպրոցի բոլոր երեխաների պարտականությունն է Արջուկին կերակրել ամեն օր: Ամռանը մենք ունենք բացօթյա լողավազան, որտեղ մենք լողում ենք դասերից հետո: Կան շատ պտղատու ծառեր դպրոցի շուրջը: Երբեմն, երբ եղանակը հաճելի է լինում, մենք անում ենք մեր դասերը դրսում, ծառերի տակ:

Մենք անցնում ենք տարբեր առարկաներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկա, բնագիտություն,տեխնոլոգիա և մարմնակրթություն: Ես սիրում եմ բոլոր առարկաները, բայց ամենից շատ սիրում եմ հայերեն առարկան, որովհետև այն հետաքրքիր է: Այսքանը մեր դպրոցի մասին:

 

Рубрика: Ռուսերեն

Учебный комплекс «Мхитар Себастаци»

default.jpg

Я хочу поговорить о нашей школе. Я учусь в Южной школе учебного комплекса «Мхитар Себастаци». Я очень люблю свою школу. Наши классы очень светлые,  потому что в нашей школе нет стен.

У нас бывают весёлые деньки. После уроков мы можем кататься на велосипеде. Во дворе мы играем в разные игры, когда погода тёплая. У нас в школе есть много растений и мы каждый день поливаем их. У нас так же есть большая собака. Кличка собаки Медвежонок. Все дети в школе любят Медвежонка. У Медвежонка есть маленький дом за школой. Обязанность всех учеников в школе каждый день кормить Медвежонка. Летом у нас есть открытый бассейн, в котором мы плаваем после уроков. Вокруг школы много фруктовых деревьев. Иногда, когда погода бывает тёплой, мы делаем наши уроки во дворе под деревьями.

Мы проходим разные уроки: армянский язык, русский язык, английский язык, математику, естествознание, технологию и физкультуру. Я люблю все предметы, но больше всего я люблю выборочный урок армянский язык, потому что он интересный. Столько о нашей школе.

Рубрика: Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Բջնի

գյուղ

Ես և իմ ընկերուհի Էլենը, այքան տպավորված էինք մեր ճամփորդությունից, որ որոշեցինք այդ մասին միասին գրել: Մենք ճամփորդեցինք դեպի Բջնի բերդ: Առաջինը մենք գնացինք Հրազադան գետի ափ, որը սկիզբ էր առնում Սևանա լճից և թափվում Արաքս գետը, այնտեղ մենք նախաճաշեցինք, որից հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի և պատարագին մասնակցեցինք: Այնտեղ երգեցինք մեր հոգևոր երգերը, այնուհետև խմեցինք այնտեղի սուրբ ջուրը և օրհնվեցինք: Մեր ճանապարհի ուղղությունը շարունակվեց դեպի Բջնի բերդի ամրոց: Այնտեղ մենք տեսանք քանդված, քարքարոտ տները, նաև մենք տեսանք այնտեղի ջրհորը, որը շատ հետաքրքիր և վտանգավոր էր: Այնտեղից երևում էր ամբողջ աշխարհը: Այնուհետև ամրոցից, երբ դուրս եկանք, ընկեր Շուշանը մեզ համար տաք-տաք լավաշ բերեց, որը տվել էր տեղի բնակիչ մի տատիկ և մենք համտեսեցինք և գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի հետո շարժվեցինք դեպի Երևան: Երթուղայինի մեջ մենք խաղեր խաղացինք ընկեր Հասմիկի հետ, իսկ հետո մեր մայրիկները մեզ դիմավորեցին և մենք գնացինք տուն: Օրը մեզ համար շատ հետաքրքիր էր, ցանկանում ենք միշտ ճամփորդել այսպիսի հետաքրքիր տեղեր:

Рубрика: Անգլերեն

My school

18035713_371110243283344_1424488672_n

I want to speak about our school. I study at the Southern School of «Mkhitar Sebastatsi» Educomplex. I like my school very much. Our classrooms are very light because there are no walls in our school. We have joyful days here. After classes, we can ride bikes. When the weather is fine we play different outdoor games. We have a lot of plants in our school and we water them every day. We also have a big dog. Its name is Arjuk. All the children in our school love Arjuk. Arjuk has got a small doghouse behind the school. It is all the children’s duty to feed Arjuk every day. In summer we have an outdoor swimming-pool where we swim after classes. We have a lot of fruit trees around our school. Sometimes when the weather is fine we do our lessons outside, under the trees. We do different subjects at school: Armenian, Russian, English, Maths, Nature Study, Technology and PE. I like all the subjects, but most of all I like Armenian  because it is very interesting. This is all about our school.