Рубрика: Ուսումնական նյութեր

Ցախավելը և Բեֆանան

Բեֆանան [1], որ ապրում է Նավոնի հրապարակում, Նոր տարուց հետո ցախավելն արդեն օգտագործում է միայն այլ աշխարհներ այցելելու համար: Նա Լուսին, Մարս, Անտարես է թռչում: Կտրում-անցնում է միգամածություններ ու գալակտիկաներ: Վերջում Բեֆանաների երկիր է վերադառնում և միանգամից հարձակվում քրոջ վրա, թե ինչու հատակը չի լվացել, կահույքի փոշին չի վերցրել և վարսավիրանոց չի գնացել: Բեֆանայի քույրը նույնպես Բեֆանա է, սակայն ճամփորդել չի սիրում: Նա ամբողջ օրը տանը նստած շոկոլադ է ծամում և անիսոնե սառնաշաքար ծծում: Նա ավելի ծույլ է, քան քսանչորս կովը միասին:

Քույրերը ցախավելների խանութ ունեն։ Այդտեղից են ավել գնում Իտալիայի բոլոր վայրերի Բեֆանաները` Օմենիայի, Ռեջիո-Էմիլիի, Ռիվիսոնդոլայի. ամեն տեղից գալիս են: Հազարավոր Բեֆանաներ կան, և նրանք մեծ քանակությամբ ցախավել են գործածում, այնպես որ, քույրերի գործը աջ է գնում: Իսկ երբ ավելի պահանջարկը պակասում է, Բեֆանան քրոջն ասում է.
— Պահանջարկն ընկնում է, պետք է մի բան մտածել: Եվ դու, հավանաբար, ճարը կգտնես. չէ՞ որ այդքան շոկոլադ ես ուտում:
— Կարելի է ցածր գներով վերավաճառք կազմակերպել: Անցյալ տարի հին, վերանորոգված ցախավելներն այդ եղանակով նորի տեղ վաճառեցինք:
— Ավելի լավ բան մտածիր, թե չէ կոնֆետիդ ծախսերը կկրճատեմ:
Բեֆանայի քույրը կենտրոնացած մտածում է.
— Կարելի է,-ասում է նա,- նորաձևություն առաջարկել, օրինակ՝ մինի-ավել:
— Դա ի՞նչ է:
— Շատ կարճ ավել:
— Բայց դա անպարկեշտ կերևա:
— Պա ̃հ: Մի քանի ծեր Բեֆանաներ կվրդովվեն, իսկ հետո, կտեսնես` ջահել Բեֆանաների ուշքը կգնա այդպիսի ավելիկների համար:

Նորաձև մինի-ցախավելները աղմկալից հաջողություն են ունենում: Սկզբում տարեց Բեֆանաները վրդովմունքից պատեպատ էին զարկվում, խնդրագրեր էին ուղարկում թերթերին և բողոքի ցույցեր կազմակերպում: Բայց հետո նրանք էլ, վարագույրները պինդ փակելով, թաքուն փորձում էին այդ ցախավելը: Մի գեղեցիկ օր նրանք էլ մինի-ցախավելներով փողոց դուրս Եկան: Ամենաժլատ Բեֆանաները պարզապես կտրում են իրենց ցախավելների պոչերը: Բայց դա աչք էր ծակում, որովհետև խախտվում էր համաչափությունը, և ժլատությունն էլ նրանց պատիվ չի բերում:

Որոշ ժամանակ անց պահանջարկը նորից նվազում է:
— Դե,- ասում է Բեֆանան քրոջը,- էլի մի բան մտածի´ր, թե չէ կինոյի փող էլ չեմ տա:
— Բայց գլուխս էլ է արդեն ցավում, այնքան եմ մտածում:
— Չես մտածի, կինո չես գնա:
— Ո˜ւֆ, մաքսի-ցախավելների նորաձևություն առաջարկիր:
— Դա ի՞նչ է:
— Շա˜տ երկար ցախավել, երկու անգամ երկար, քան պետք է:
— Հը ˜մ, իսկ դա ավելորդություն չի՞ լինի:
— Իհարկե, ավելորդություն կլինի, հենց դրա համար էլ պահանջարկը կմեծանա:

Եվ այն օրը, երբ առաջին Բեֆանան` մի շատ երիտասարդ և սլացիկ Բեֆանիկ, հասարակության մեջ հայտնվում է իր մաքսի-ցախավելով, բոլոր Բեֆանաները ուղղակի նախանձից խելագարվում են: Գրանցվել է քսանյոթ ուշագնացություն, երեսունութ նյարդային նոպա և քառասունինը հազար հեծկլտոց: Դեռ երեկո չեղած՝ արդեն մաքսի-ցախավելների խանութի առջև այնպիսի երկար հերթ առաջացավ, որ դրա վերջը մինչև Բուստո Արսիցիո էր հասնում:

Հաջորդ տարի Բեֆանայի քույրը սալորաչրի միջուկով շոկոլադի տուփի դիմաց հայտնագործում է միդի–ցախավելը: Ո´չ մեծ էր, ո´չ փոքր, միջին էր: Բեֆանաները շատ են հարստանում և փոշեկուլի խանութ են բացեցին:

Եվ այդ ժամանակից սկսվում են դժբախտությունները, որովհետև Բեֆանաները, թռչելով ոչ թե ցախավելներով, այլ փոշեկուլներով, ներս են քաշում ամպերը, գիսաստղերը, մեծ ու փոքր թռչուններին, անկարգելներով թռչողներին, օդապարիկները, երկնաքարերը, բնական և արհեստական արբանյակները, փոքր մոլորակները, չղջիկներին և նույնիսկ լատիներեն դասավանդողներին: Իսկ մի Բեֆանա անուշադրության պատճառով մի անգամ ներս է քաշում ինքնաթիռն իր ուղևորներով, և հետո էլ ստիպված է լինում բոլորին տուն հասցնել ծխնելույզով:

Փոշեկուլը լավ է, երբ պետք է մաքրություն անել: Իսկ ճամփորդելու համար, թերևս, հին ցախավելն ավելի պիտանի է:

Աղբյուրը http://dpir.mskh.am/hy/node/950

Ինձ, այս հեքիաթը շատ, դուր եկավ: Որովհետև ծիծաղելի. էր և ուսուցողական: Ես այս հեքիաթից հասկացա որ պետք է միշտ այն տեղը մարդկանց հասցնել որտեղ իրենք են ցանկանում հատկապես փոքրերին:

Реклама

Автор:

Բարև ձեզ ես, Ինեսա Հոբոսյանն եմ սովորում եմ Հարավային դպրոցի 3.1 դասարանում: Շատ եմ սիրում իմ դպրոցը որովհետև մենք այնտեղ անում ենք շատ հետաքրքիր բաներ, ի դեպ սիրում եմ գրքեր կարդալ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s