Рубрика: Ուսումնական նյութեր

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Ջանի Ռոդարիի բոլոր հեքիաթներն էլ ծիծաղելի և խրատական են: Ամեն մի հեքիաթի միտք ինձ ինչ-որ խրատական բան է սովորեցնում: Երբ մենք մեր դասարանի երեխաներով ճամփորդում ենք, ամեն անգամ մի լավ բան իմանում ենք: Ջանի Ռոդարին էլ է փորձել այս ճամփորդող կապիկների միջոցով մեզ խրատ տալ: Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ, որովհետև մարդիկ ճամփորդելուց շատ բան են իմանում:

Реклама

Автор:

Բարև ձեզ ես, Ինեսա Հոբոսյանն եմ սովորում եմ Հարավային դպրոցի 3.1 դասարանում: Շատ եմ սիրում իմ դպրոցը որովհետև մենք այնտեղ անում ենք շատ հետաքրքիր բաներ, ի դեպ սիրում եմ գրքեր կարդալ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s