Рубрика: Без рубрики, Ուսումնական նյութեր

Պաղպաղակե դղյակը

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում մի պաղպաղակե դղյակ էր հայտնվել: Է՛, պաղպաղակե դղյակ… ո՛վ չի ուզի այն լպստել… Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախան-եկան, որ մի քիչ  լպստեն: Մեծերն էլ եկան: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր: Մի փոքր տղա սկսեց լպստել սեղանի ոտքը: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու իրենք իրենց հոսում էին:
_ Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,-կանչեց պահակը երեխաներին: 
Երեխաները այնքան արագ հասան պահակի մոտ:Հանկարծ նկատեցին, որ պաղպաղակե դղյակը հալչում է: 
-Ի՞նչ է պատահել,-  հարցնում է երեխաներից մեկը :
— Պաղպաղակը հալչում է,  արագ կերե՛ք,- ասաց պահակը: 
Երեխաները շատ-շատ ուրախացան, երբ լսեցին պաղպպաղակի անունը:
Լպստեցին պաղպաղակը ու մի քանի րոպե հետո էլ պաղպաղակ չկար:
Պահակը  զարմացած նայում էր երեխաներին, բայց շատ ուրախացավ, որ կարողացավ բոլոր մանուկներին ուրախացնել:
Реклама

Автор:

Բարև ձեզ ես, Ինեսա Հոբոսյանն եմ սովորում եմ Հարավային դպրոցի 3.1 դասարանում: Շատ եմ սիրում իմ դպրոցը որովհետև մենք այնտեղ անում ենք շատ հետաքրքիր բաներ, ի դեպ սիրում եմ գրքեր կարդալ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s