Պաուլո Կոելիո Խոսեի սանդալները

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով, համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի՝ սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը՝ ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց՝ նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը. գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Ստեղծագործությունը սովորում ենք բանավոր վարժ ներկայացնել:

Լրացուցիչ կրթություն (տանը)

 

  • Առաջարկում եմ նաև ամանորյա հեքիաթների թեմաներ.
    • Ձմեռ պապի գաղտնիքը,
    • Երբ գողացան Նոր տարին,
    • Ձյունանուշի առաջարկը,
    • Կախարդական տոնածառը:

Բոլորս էլ գիտենք, որ շուտով Ամանորն է և Սուրբ ծննուդը։Եվ իհարկե պետք է պարտադիր դնել տոնածառ իմ այս շատ հետաքրքիր պատմությունն էլ հենց տոնածառի մասին է, բայց ոչ սովորական այլ կախարդական տոնածառի, որը կատարում է, բոլոր մարդկանց երազանքները և ցանկությունները։Լինում  է չի լինում մի աղջիկ է լինում անունը Արփի նա շատ բարի և գեղեցիկ աղջիկ է։Մի շատ սովորական օր նա իր ընտանիքի հետ որոշեց դնել իրենց շատ մեծ տոնածառը, բայց Արփին դեռ նույնիսկ Ձմեռ պապիկին  նամակ չէր գրել։Մի շատ արտասովոր բան կար նրանց ընտանիքում, որ նրանք չգիտեին իրենց կախարդական տոնածառի մասին ի դեպ այդ տոնածառը կատարում էր բոլոր մարդկանց երազանքները և ցանկությունները։Նրանք այն զարդարեցին գույզգոււյն խաղալիքներով և լույսերով արդեն շատ ուշ էր և նրանք գնացին քնելու երբ հանկարծ ինչ-որ ձայներ լսվեցին հյուրասենյակից։Արփին արագ վեր կացավ տեղից և գնաց ստուգի թե ինչ է կատարվում է այնտեղ։Եվ հանկարծ տեսավ, որ տոնածառի վրա գրված էր  Արփի  շուտ նամակ գրի Ձմեռ պաիկին Ամանորին մնացել է տասնհինգ օր, երբ Արփին տեսավ այդ գրությունը շատ զարմացավ վերցրեց նամակը և գնաց իր սենյակ հասկանալու համար թե այդ նամակը ով է դրել տոնածառի վրա։Մտածեց և ինքն իրեն ասեց հնարավոր է, որ մայրիկն ու հայրիկն են դրել բայց հետո էլ ասաց նրանց համար ավելի լավ, որ ես նամակ չգրեմ Ձմեռ պապիկին և նրանք գումար չեն ծախսի խաղալիքների համար։Լույսը բացվեց և Արփին իսկույն վազեց խոհանոց մայրիկին և հայրիկին ասելու այդ նամակի մասին և Արփին նրանց ասաց․

-Ինձ թվում էր, որ այդ նամակի հեղինակը դուք էիք, բայց հետո հասկացա, որ ոչ։

Եվ նրա ծնողերը ապացուցեին, որ նրանք կապ չունեն այդ գրության հետ։Հայրիկի մտքին մի պահ մի միտք ծակեց և ասաց․

-Եկեք այս երեկոյան մի փոքր ուշ քնենք և տեսնենք թե այդ ով է այդ նամակները բերում և դնում տոնածառի վրա։ Մայրիկը և Արփին համաձայնվեցին։Եկավ գիշերը նրանցից ամեն մեկը թաքնվել էր մի անկյունում և սպասում էին թե երբ է գալու այդ մարդը մի քանի րոպե հետո նորից նամակ հայտնվեց, որի վրա գրված էր․

-Ես մարդ չեմ այլ բարի կախարդ, որը կատարում է մարդկանց ցանկությունները Ամանորի հետ կապված և եթե դուք էլ ունեք երազանք, որը շատ եք ցանկանում իրականան ապա ես դա կանեմ։Նրանք ասացին, որ չունեն ոչ մի երազանք իհարկե շատ դա զարմանալի էր, որովհետև բոլոր մարդիկ ունեն մի երազանք։Եվ այսպիսով նրանք շատ լավ դիմավորեցին Ամանորը այդ անտեսանելի բարի կախարդի հետ ինչպես հասկացաք նա նույնիսկ կարողանում էր խոսել, իսկ Արփին Ձմեռ պապիկից ցանկացավ իր ընտանքի համար սեր և խաղաղություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s