Գլորվող հավկիթը

Ինեսա և Անահիտ

Քաղաքում տոն էր, բոլորը շտապում էին, բոլորը պատրաստվում, քանի որ Զատիկի տոնն էր: Արմանի մայրիկը, ինչպես աշխարհի շատ մայրիկներ նախորդ օրն հավկիթներ էր գնել, դրել էր կաթսայի մեջ և ներկել: Առավոտյան, երբ Արմանը ուրախ-ուրախ ընտրում էր ամենապինդ հավկիթը, հանկարծ ափսեի մեջտեղում դրվածը ինքնիրեն գլորվեց: Արմանին թվաց, թե իր աչքին երևաց, հետո նորից հավկիթն գլորվեց և ուղիղ հատակին ընկավ:
Արմանի մայրիկը հարցրեց:
-Ի՞նչ է պատահել տղաս:
-Ոչինչ մայրի՛կ, ուղղակի իմ հավկիթը անընդմեջ ընկնում է:
-Ոչինչ տղա՛ս, նորից փորձի:
-Լա՛վ մայրիկ ջան:
Տղան նորից փորձեց և այս անգամ ստացվեց: Մայրիկի հետ ձվակռիվ  խաղաց և հաղթեց:
-Տեսա՞ր մայրի՛կ, ես քեզ հաղթեցի:
-Կեցցե՛ս տղաս:
Իսկ հետո մարդիկ իրար տուն այցելելով և իրար շնորհավորելով նշեցին Զատկի տոնը:

Опубликовано Ինեսա Հոբոսյան

Բարև ձեզ ես, Ինեսա Հոբոսյանն եմ սովորում եմ Ավագ դպրոցի 9-6 դասարանում:

Оставьте комментарий